կարևոր
2722 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 16:11
Քաղաքական

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը չեղարկել Կանադա այցը․ Նաիրի Հոխիկյան

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը չեղարկել Կանադա այցը․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Այսօր տեղեկություն տարածվեց, թե ԱԺ ՔՊ-ական պատվիրակության այցը Կանադա չեղարկվել է, հետո Ալեն Սիմոնյանի գրասենյակից ճշտեցին, թե ոչ թե չեղարկվել է, այլ անորոշ ժամանակով հետաձգվել։

Այդ նախադասությունը ինձ հիշեցրեց 2023-ի հունվարի 12-ին Ալենի հայտարարությունը, թե Ադրբեջանին արտապետական ճանապարհ (միջանցք) չենք տա, բայց կարող է լինել ճանապարհ այլ երկրների վերահսկողության տակ։ Դա էլ մանիպուլյացիա է՝ ձևակերպել այլ կերպ, բայց բովանդակային առումով չփոխել ոչինչ։ Մոտավորապես այսպես՝ ես չեմ ուզում եղնիկ, եղջերու լինել, բայց այլ երկրի լեզվով ինձ կարող են անվանել Олень (ԱլենЬ)։

Կանադայի պարագայում, հիշենք, որ այդ երկրի ԱԳ նախարար Մելանի Ջոլին սեպտեմբերի 22-ին հայտարարել էր Արցախի ինքնորոշման և Արցախցիների վերադարձի անհրաժեշտության մասին՝ այդկերպ ավելի հայասեր լինելով, քան Հայաստանի կառավարությունը։ Կանադական կողմի այդ դիրքորոշումն, իհարկե, պատահական չէր։ Դրա հետևում տեղի հայկական համայնքի ու Հայ Դատի գրասենյակի տևական և հետևողական աշխատանքն է՝ ի նպաստ հայկական պետականության։ Մի բան, որը հազարավոր կիլոմետրերով հեռու է Նիկոլի, Ալենի ու նրանց հանցախմբի գաղափարներից։

Հիմա Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ կազմված բացառապես ՔՊ-ական երեսփոխաններից, չի մեկնելու Կանադա այդ երկրի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո։ Եթե այցի չեղարկման տեքստում չլիներ «Հայաստան» անվանումը, կմտածեինք, թե Ադրբեջանի ԱԺ պատվիրակությունն է չեղարկել այցը Կանադա՝ որպես բողոք այդ երկրի ԱԳ նախարարի հայամետ հայտարարության։ Թեպետ ի՞նչ տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև։

Բայց Ալեն Սիմոյանի սարքած խումբը Կանադա չի մեկնելու նաև նրա համար, որ կանադահայերն էլ չեն ուզում տեսնել Արցախ վաճառած քաղաքական մարմնավաճառների։ Աժ-ից ակնարկում են, որ Կանադայից են առաջարկել հետաձգել/չեղարկել այցը։ Բնական է, ո՞ւմ է հաճելի սեղմել քաղաքական մարմնավաճառների ձեռքը։ Ոչ մի նորմալ մարդ մարմնավաճառին չի դիպչում»։