կարևոր
979 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 19:13
Քաղաքական

ՀՀ-ի շուրջ Օղակը սեղմվում է, ՌԴ-ն անցնում է աշխարհաքաղաքական հակահարձակման. քաղաքագետը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին

ՀՀ-ի շուրջ Օղակը սեղմվում է, ՌԴ-ն անցնում է աշխարհաքաղաքական հակահարձակման. քաղաքագետը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին

Քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«ԱՄՆ ընտրություններն ավարտվեցին երեկ: Այսօր Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն իր պաշտոնական կայքում տեղադրում է նյութ, որը թարգմանաբար ստորև կներեկայացնեմ: Նշեմ միայն, որ օր օրի մեր շուրջ սեղմվող օղակի արագությունները մեծանում են, իսկ Ռուսաստանն այլևս չի սպասում Ուկրաինական ֆրոնտում հնարավոր հանգուցալուծման և անցնում է աշխարհաքաղաքական հակահարձակման: Այս ամենին մենք պատասխանում ենք առայժմ հեծանվավազքի կիլոմետրաժներ հաշվելով: Նյութի գնահատականները բացարձակ դիվանագիտական և երկիմաստ չեն, այլ շատ չոր, կոնկրետ և գնահատողական:

«ԱՄՆ Պետդեպարտամենտը զգալիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը: Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելու Երևանը, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնելու վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի զարգացման արևմտամետ ձևաչափ։

Ամերիկացիները ծրագրում են լուծել այս խնդիրը՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները։ ԱՄՆ Պետդեպարտամենտին կից «ժողովրդավարացնող» ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ընդլայնել վերապատրաստման դասընթացները Հայաստանի առանցքային գերատեսչությունների ներկայացուցիչների համար և ապահովել դրանցում օտարերկրյա խորհրդականների լայն ներկայությունը՝ Հայաստանի կառավարության աշխատանքը Արևմուտքի շահերին համապատասխանեցնելու համար։ Խնդիր է դրվել Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Երևանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության հեռանկարները և նյութեր տարածել արտագնա աշխատանքի եկած ՀՀ քաղաքացիների նկատմամբ «ոտնձգությունների» մասին մեր երկրում։

ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք ապահովում են Հայաստանի շահերը ԵԱՏՄ-ի ամենամոտ գործընկերների հետ, որոնք և ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը վերջին տարիներին։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»»։