կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 10:26
Քաղաքական

Տարոն Մարգարյանի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»

Տարոն Մարգարյանի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: ԱԱԾ աշխատակիցները երեկ հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամում:

Նկատենք, որ սա Երեւանի քաղաքապետարանի հետ առնչվող երրորդ քրգործն է: Ոստիկանությունը ստուգումների արդյունքում չարաշահումներ ու յուրացումներ էր հայտնաբերել «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ում, որը թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ է մատուցում Երեւանի քաղաքապետարանին՝ մշտապես հանդիսանալով հայտարարված մրցույթների հաղթողը:

Հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն էր չարաշահումներ հայտնաբերել քաղաքապետարանին ծառայություն մատուցած «ԱՆՆԱ-80» ՍՊԸ-ում, գումարներն այստեղ հափշտակվել էին, իսկ աշխատանքներն ամբողջությամբ իրականացված լինելու մասին կեղծ կատարողականներ էին հաստատվել վարչական շրջանների աշխատակիցների կողմից»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: