|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահների ցանկացած հնարավոր հանդիպում պետք է լավ մշակվի փորձագիտական մակարդակով, բայց առայժմ աշխատանք չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միանգամից հանդիպումներ չեն լինում։ Ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի, և յուրաքանչյուր հանդիպման հետևում փորձագիտական մակարդակով մեծ աշխատանք կա։ Դեռ աշխատանք չկա։ Մենք չենք աշխատում Բայդենի վարչակազմի հետ, կան որոշ սուղ ուղիներ տեխնիկական հաղորդակցության համար, բայց դրանք առարկայական չեն», - ասել է Պեսկովը լրագրողներին: