կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 11:13
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերը Ուկրաինայում իշխանափոխության մասին

Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերը Ուկրաինայում իշխանափոխության մասին

Վլադիմիր Զելենսկին կամք չի ցուցաբերում հակամարտությունը դադարեցնելու համար, այդ պատճառով էլ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, ՌԻԱ Նովոստիին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Թրամփն ասել է՝ կարծում է, որ նոր նախագահի ժամանակն է։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ կարևոր և շատ դժվար որոշումներ կայացնի այս պատերազմը դադարեցնելու համար։ Կամ Զելենսկին ստանձնում է այս պատասխանատվությունը և ցուցաբերում քաղաքական կամք, կամ՝ ոչ», - ընդգծել է նա։

Պեսկովը նշել է, որ Զելենսկին ներկայումս պատրաստ չէ դա անել։