|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Կամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճը ամերիկացի ընտրողների մտահոգությունն է, և Ռուսաստանն ունի իր մտահոգությունները, ձեռքբերումներն ու խնդիրները, գրում է РИА Новости-ն։
«Այս ամենը հավանաբար ամերիկացի ընտրողների մտահոգությունն է, որ նրանք գնահատեն իրենց թեկնածուներին, ոչ թե մենք: Մենք ունենք մեր մտահոգությունները, մեր ձեռքբերումներն ու մեր խնդիրները»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից փոխնախագահ Կամալա Հարիսը առաջին նախընտրական բանավեճն են անցկացրել։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։