կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 14:34
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման հնարավորությունը

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանն ամեն ինչ անում է պատերազմը դադարեցնելու և Ղարաբաղյան կարգավորման հարցը խաղաղ հուն տեղափոխելու համար. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ ասել էր, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորությունը, բայց, ըստ Ադրբեջանի առաջնորդի, ինքն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու հրավեր չի ստացել:

«Պուտինը երեկ ասել է, որ ինքն ամենօրյա մշտական կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Եվ, պատասխանելով այս հարցին, ես կարող եմ միայն մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը դադարեցվի և բերվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է Ռուսաստանը ուղարկել նման հրավեր և կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպումը: