|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի շփումները ԱՄՆ նախագահի թեկնածուների շրջապատի հետ նրա աշխատանքն է: Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում. հայտնում է Газета ру-ն:
Լրագրողը հետաքրքրվել է` ինչի՞ մասին են զրուցել կողմերը, Պեսկովը պատասխանել է հետևյալը. «Դա նրա աշխատանքն է: Նա խոսել է երկկողմ հարաբերությունների մասին, այն մասին, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում: Այսպես մենք Մոսկվայում ավելի լավ ենք հասկանում ԱՄՆ-ում տիրող իրավիճակը»:
Նա հավելել է, որ նման գործով զբաղվում է յուրաքանչյուր դեսպան, այդ թվում` Մոսկվայում ամերիկացի դիվանագետները: