|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անցած շաբաթ կառավարությունը Ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը հանձնեց ֆրանսիական համալսարանին: Սակայն որոշման համաձայն ֆրանսիական համալսարանին համատեղ օգտագործման են տրվում կենտրոնական շքամուտքը, աստիճանավանդակը, վերելակը, մարզադահլիճը, ճաշարանը, մեծ դահլիճը, մեծ դահլիճի նախամուտքը, տանիքը և նկուղը: Ուշադրություն. այս տարածքները գտնվում են ագրարայինի գլխավոր մասնաշենքում:
Ֆրանսիական համալսարանը իբրև թե խոստացել է վերանորգել այս տարածքները:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ մեծ դահլիճի նախամուտքը վերանորոգվել է բոլորովին վերջերս, իսկ մեծ դահլիճը ևս շատ լավ վիճակում է և վերանորոգման կարիք ամենևին չկա:
Ստացվում է, որ զուտ խոստումների հիման վրա դե ֆակտո ագրարայինի գլխավոր մասնաշենքից ահռելի տարածքներ հանձնվել են ֆրանսիական համալսարանին:
Հ.Գ. Լուսանկարում «վերանորոգման ենթակա» նախամուտքն է։
