կարևոր
5152 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-17 09:56
Հասարակություն

Ահազանգ. ոսկեպարցիները դեմ են տարածքներ հանձնելուն և Փաշինյանին ուղղված ստորագրավաք-դիմում են պատրաստել

Ահազանգ. ոսկեպարցիները դեմ են տարածքներ հանձնելուն և Փաշինյանին ուղղված  ստորագրավաք-դիմում են պատրաստել

2020 թվականի 44-օրյա պայմանական պատերազմի աղաղակող մեկ այլ փաստի մասին է ահազանգում քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

«Բաքվում իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանի ու ադրբեջանի նախագահները մոտ օրերս հանդիպելու են օկուպացված Արցախում՝ Արաքս գետի վրա գտնվող Խուդաաֆերինի կամուրջի տարածքում: Հանդիպումը ենթադրաբար տեղի կունենա Նովռուզյան տոների ընթացքում: Նախագահները նաև մասնակցելու են Խուդաաֆերինի և Ղիզ Ղալասիի ՀԷԿ-երի բացման հանդիսությանը:

Հիշեցնենք, որ այդ ՀԷԿ-երի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականին, սակայն մինչև 2020 թվականը որևէ ուշագրավ առաջընթաց չկար նախագծում:

2020 թվականի մայիսին լուրեր տարածվեցին, որ Իրանը սկսել է կամուրջներ կառուցել այս տարածքում: Նույն ժամանակ ասվեց, որ կամուրջները կարող են նաև ռազմական նշանակություն ունենալ և օգնել անհրաժեշտության դեպքում Իրանի կողմից Արցախի տարածք զորուժ մտցնելու համար: ադրբեջանական ընդդիմության կողմից այդ կապակցությամբ բողոքի ալիք բարձրացվեց, բայց զարմանալի կերպով ադրբեջանական պաշտոնական շրջանակները հակառակ Արցախում տեղի ունեցող նմանօրինակ ցանկացած նախագծի դեպքում, այս անգա ոչ միայն բացասաբար չարձագանքեցին դրան, այլ ընդհակառակը ԱԳՆ տեղակալի մակարդակում հայտարարեցին, որ ամեն ինչ նոռմալ է:

Հիմա կարելի է հասկանալն պաշտոնական բաքվի նման պահվածքի պատճառը, հատկապես նկատի առնելով նիկոլի կողմից տարածքներ հանձնելու համաձայնության մասին բաքվի բռնապետի մի քանի օր առաջ կատարած բացահայտումը:

ալիևը դեռ 2020 մայիսին գիտեր, որ ընդամենն ամիսներ անց այդ տարածքները առանց նույնիսկ մեկ փամփուշտ կրակելու նիկոլի կողմից հանձնվելու են իրեն ու Իրանն էլ ընդհանրապես առիթ չի գտնելու այդ կամուրջները ռազմական նպատակով օգտագործելու»,- գրել է նա: