Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանական ճամպրուկներով և անձրևանոցներով զինված թիկնապահների ուղեկցությամբ, դուրս եկավ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքից՝ հայտնում է Yerkir.am-ը։
Խաղաղ ցուցարարների՝ «դավաճան» վանկարկումների ներքո նա քայլեց դեպի ՀՀ կառավարության կենտրոնական մասնաշենք։
Պաշտպանական ճամպրուկներն ու անձրևանոցները առաջին անգամ դուրս էին բերվել Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ։ Սրանք պաշտպանական աննախադեպ միջոցառումներ են, որոնցից երկրի նախորդ ղեկավարները գրեթե չեն օգտվել։
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր երկրի մայրաքաղաքում 200 մետր անգամ չի կարող քայլել առանց պաշտպանական ծայրահեղ միջոցառումների։
Նշենք, որ բողոքի ակցիայի մոտ 100 մասնակիցների բռնի ուժով բերման են ենթարկել, իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի դեմքն արնահոսել է ոստիկանների հարվածներից։
Մանրամասն՝ տեսանյութում․