|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն է ստացել:
Նա աշխատանքի է անցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում որպես տրանսպորտային անվտանգության վարչության փորձագետ:
Այդ մասին Yerkir.am-ին հայտնել է տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանը:
Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից հետո Թոռնիկը նախ ագրարային համալսարանի ռեկտորի կողմից տարբեր պաշտոնների էր նշանակվել համալսարանում, այնուհետև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով աշխատանքի էր անցել ՍԱՏՄ-ում:
Իսկ թե ինչ գործունեությամբ է զբաղվելու սննդի տեխնոլոգի մասնագիտություն ունեցող Թոռնիկը տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունում, թերևս կիմանան միայն Թոռնիկի հովանավորները: