| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 1429 դիտում,
        
            1429 դիտում,  11 ամիս առաջ - 2024-11-02 13:18
            11 ամիս առաջ - 2024-11-02 13:18  
         
                
            Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS կազմակերպության գործընկեր։ Այս մասին հայտնել է Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ստեղծվեց գործընկեր պետությունների նոր կատեգորիա, 13 պետություն հրավիրվեց միանալու կառույցին, այդ թվում՝ Ղազախստանը: Վստահ եմ, որ այդ որոշման նշանակությունը միայն կբարձրանա դեպի ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգ անցնելիս»,-ասել է Ալեքսեյ Բորոդավկինը։
Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ Ղազախստանի մայրաքաղաքում փորձագետների հանդիպումը կշարունակի քննարկումը ոչ միայն BRICS-ի գագաթնաժողովի, այլև հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովի արդյունքների շուրջ։
Դեսպանը նշել է Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականությունը և Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։