|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիան հուսով է, որ Ղազախստանը որքան հնարավոր է շուտ կհասնի կայունության և խաղաղության. ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն ամեն տեսակի աջակցություն կտրամադրի Ղազախստանին։
«Մենք հուսով ենք, որ Ղազախստանը որքան հնարավոր է շուտ կհասնի կայունության, խաղաղության և հանգստության։ Դրա համար մենք՝ որպես Թուրքիա և թյուրքական պետությունների կազմակերպություն, կտրամադրենք հնարավոր բոլոր աջակցությունը», - մեջբերում է Hurriyet-ը։
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն ընդգծել է Ղազախստանի կարևորությունը թյուրքական պետությունների և տարածաշրջանի համար՝ նշելով, որ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը խորհրդի նախագահն է, հեռախոսազրույցներ է ունեցել իր թյուրք նախագահ-գործընկերների հետ:
«Գումարած, ինչպես գիտեք, երեքշաբթի մենք կանցկացնենք Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումը»,- ասել է նախարարը։
«Թյուրքական աշխարհին մասնակցող երկրների խնդիրները մեր խնդիրներն են»,- հավելել է Չավուշօղլուն։