Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) ներկայացված քաղաքական կուսակցությունները Ղազախստանում բռնարարքները դատապարտող համատեղ հռչակագիր են ընդունել ։
Հայտարարությունը ստորագրել են օրենսդիր մարմնի նախագահ Մուստաֆա Շենթոփը, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP), Հանրապետական-ժողովրդական (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ» կուսակցություն (İYİ Parti) պատգամավորներ։
«Մենք դատապարտում ենք բռնության գործողությունները, որոնք վտանգում են մարդկանց կյանքը, խաթարում հասարակական կարգը և վնասում գույքը»,- ասվում է փաստաթղթում։
Դիմումի հեղինակները հիշեցրել են, որ Թուրքիան աջակցում է Ղազախստանին 1991 թվականի անկախությունից ի վեր։
Ասվում է, որ Անկարան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Ղազախստանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար։
Թուրք խորհրդարանականները գոհունակություն են հայտնել այն կապակցությամբ, որ «միջադեպերը սկսել են թուլանալ, և իրավիճակը երկրում սկսել է կարգավորվել ղազախ ժողովրդի ողջախոհության և Ղազախստանի իշխանությունների խոհեմ մոտեցման շնորհիվ»։
Նշենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը այդ փաստաթղթի տակ չի ստորագրել: