|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բելառուսը պաշտոնապես դարձել է BRICS-ի գործընկեր, հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 5-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նամակ է ստորագրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես գործընկեր BRICS-ին միանալու հանրապետության պատրաստակամության մասին: Անձնական հանդիպման ժամանակ փաստաթուղթը Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը փոխանցել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովին։
Գրավոր հրավերին պաշտոնական պատասխանը անդամ պետությունների կողմից համաձայնեցված գործընկերոջ կարգավիճակ ստանալու ընթացակարգի պարտադիր տարրն է:
Հենց այս պահից է, որ երկիրը պաշտոնապես համարվում է BRICS-ի գործընկեր»,- հայտնել են նախարարությունից։
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին աջակցության համար և «առանձնահատուկ գոհունակությամբ նշել, որ Բելառուսի մասնակցությունը BRICS-ին, որպես գործընկեր, ձևակերպվում է հենց Ռուսաստանի նախագահության շրջանում», հաղորդում է ԱԳՆ-ն։
Ինչպես պարզաբանել է դիվանագիտական գերատեսչությունը, գործընկեր երկրի կարգավիճակը, ի թիվս այլ բաների, նախատեսում է շարունակական մասնակցություն գագաթնաժողովների և BRICS-ի արտգործնախարարների հանդիպումների հատուկ նիստերին: