|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Թալիբան» շարժումը նախազգուշացրել է Ղազախստանին, որ «լուրջ հետեւանքներ կլինեն», եթե ՆԱՏՕ-ի զորակազմին աջակցելու նպատակով զինվորներ ուղարկվեն Աֆղանստան. տեղեկացնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:
«Սեփական ժողովրդի ցանկությունները եւ սեփական շահերը տարածաշրջանում հաշվի առնելու փոխարեն Ղազախստանը պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը: Ղազախստանի մահմեդականները պետք է հանդես գան իրենց ղեկավարների այդ սխալ քաղաքականության դեմ»,- ասվում է թալիբների հայտարարության մեջ:
Մայիսի 18-ին Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աֆղանստանոմ տեղակայված միջազգային ուժերին Ղազախստանի կողմից ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագծին: