կարևոր
637 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 17:38
Քաղաքական

Իշխանությունները սուտ են ասում, որ ռազմագերիների վերադարձն իրենց օրակարգում է․ Իշխան Սաղաթելյան

Իշխանությունները սուտ են ասում, որ ռազմագերիների վերադարձն իրենց օրակարգում է․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանությունները սուտ են ասում, որ ռազմագերիների վերադարձն իրենց օրակարգում էԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Երբ երկրի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունենում և որևէ կերպ դրան չի անդրադառնում, դա մեզ համար լուրջ փաստ է, որ այս մարդիկ չեն զբաղվում դրանով: Հիմա տակից ով ինչ է բանակցում և ինչի համար, ինչ առևտրի առարկա կա այդ արանքում, դա արդեն մեզ համար կարևոր չէ: Եթե դու գնում ես բանակցությունների, բայց չունես պահանջներ, չունես նախապայմաններ, ուրեմն իրենք ևս մեկ անգամ հաստատում են մեր պնդումը, որ այստեղ, ըստ էության, բանակցություններ գոյություն չունեն, իրենք պայմանավորվում են Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ և կազմում ժամանակացույց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: