|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Բացարձակ որևէ խնդիր Հանրապետական կուսակցության հետ չունենք, ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանության հեռացումը, իսկ թե ինչ գործողություններ կլինեն ապագայում, այդ մասին կհայտարարենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլևս հնարավոր չէ որևէ բան անել, գնում ենք հերթական ընտրությունների, առնվազն մենք, այդպես չենք մտածում և չենք կարծում՝ այս իշխանությունը պետք է հասնի 2026 թվական»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։