Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Սիսիանում մեկնարկած իրազեկման հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց. «Եկել ենք Սիսիան ոչ թե որևէ բան տոնելու, այլ քննարկելու իրավիճակը, որը մեկ բառով կարելի է ասել՝ երկիրը փլուզվում է գործող իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով:
Ժողովրդի մեծամասնությունը տոկոսի տակ է իշխանությունների վարած սխալ քաղաքականության շնորհիվ: Սա ժողովրդի ապրելակերպ չէ, եթե ուզում ենք այս ամենի վերջը տալ, ուրեմն չպետք է թույլ տան վերարտադրությունը այս իշխանությունների: Մեր սահմանադրությունը թույլ չի տալիս, որ որևէ իշխանություն վերարատադրվի: Ունենք գնացող նախագահ, որի հետ պետք է փոխվի ողջ քաղաքական իշխանությունը: Սա որպեսզի տեղի չունենա, իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ, որ իշխեն խորհրդարանում հավերժ: Սա չպետք է թույլ տալ, պետք է արգելել սահմանադրական փոփոխությունները, ոչ թե բոյկոտել կամ դեմ քվեարկել, այլ չպետք է թույլ տանք պրոցեսը հասնի հանրաքվեի»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Նա խոսեց կուտակային բարեփոխումների անարդյունավետության մասին, գազի ու էլեկտրաէներգիայի բարձր վարձավճարների մասին, և որ մարդիկ չեն կարողանում մուծել կոմունալ վարձերը:
«Բազմաթիվ գազաֆիկացված գյուղերում մարդիկ ոչ թե գազ, այլ աթար են օգտագործում, որովհետև չունեն գազի դիմաց վճարելու հնարավորություն»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Նա անդրադարձավ նաև տխրահռչակ կարմիր գծերին ու արագաչափերին, որոնց արդյունքում մարդկանց թալանում են: «Մեր փողերով սարքած ասֆալտի համար վճարում ենք, որովհետև դրա վրա կարմիր գծեր են քաշել»,- ասաց նա:
Խոսվեց նաև Հայաստանի արտաքին պարտքի մասին, որովհետև եթե 5 միլիարդի շեմին հասնող արտաքին պարտքը չլիներ, կբարձրացվեին մարդկանց աշխատավարձերը, և կբարելավվեր մարդկանց կյանքը, այնինչ` երեխաները ծնվում են` արդեն պետական պարտքը վզին:
Վերջում Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ պետք է կանգնեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: