Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը սակավաթիվ է եղել: Հայտնի է, որ իշխող խմբակցության հյուրը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է անվտանգության ռազմավարությունը եւ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն:
Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հարցի հետ կապված քննարկումը կարճ է տեւել, եւ իշխանական պատգամավորները շատ հարցեր չեն ուղղել Գրիգորյանին: Ընդամենը մի քանի հարցեր են հնչել տարբեր երկրների հետ մեր փոխհարաբերությունների, լարվածության մասին, որին Արմեն Գրիգորյանը կարճ պատասխաններ է տվել:
Այնուհետեւ՝ նիստի ժամանակ, իմքայլականները անցում են կատարել ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցին, որն, ի դեպ, առաջիկա օրերին պետք է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում ունենա, մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ պետք է ամեն ինչ անել` Ավետիսյանը խորհրդարանի ամբիոնին չհասնի:
Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները դժգոհ են Ավետիսյանից, ու հատկապես իր դժգոհությունն է հայտնում «Հայ ազգային կոնգրես»-ի թեւը, ու, նրանց կարծիքով, Ավետիսյանը ինքնակամ պետք է հրաժարվի եւ չգա խորհրդարան: Նույն աղբյուրների համաձայն՝ իմքայլականների շրջանում, բացառությամբ մի քանի հոգու, «մահակներով» սպասում են Ավետիսյանի հետ հանդիպմանը, որպեսզի ամեն գնով հասնեն նրան, որ Ավետիսյանը հայտարարի, թե ինքը չի ցանկանում կառավարության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում