Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ դատավորը նշեց, որ հետազոտման ենթակա պատասխանների ծավալը լրացնելու վերաբերյալ որոշում այսօրվա նիստում դատարանը չի կայացնի։
Գործով անցնող Սուրեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ բազմիցս դատարան է ներկայացրել անհայտ աղբյուրից ձեռքբերված ուշագրավ տվյալներ, դատարանը սակայն աչք է փակել դրանց վրա։
«Հարգելի դատարան, իմ պաշտպանվելու իրավունքն իրացնում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված քրեադատավարական օրենսգրքով, այլ օրենքներով և նաև Սահմանադրությամբ․․․ Միջնորդում եմ, որպեսզի դատարանը քննարկման առարկա դարձնի մեր նկատմամբ ապօրինի քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը և քրեական հետապնդում հարուցելու արձանագրությունը։ Այսինքն՝ դրանով պարզ կլինի քրգործն ապօրինի՞ է հարուցվել, թե՝ ոչ»։
Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ գործով անցնող անձինք մեղադրյալի կարգավիճակ են ստացել մի արարքի համար, որտեղ հանցագործության հատկանիշները բացակայում են, ինչը ենթադրում է, որ իր և մյուսների նկատմամաբ հարուցված քրեական գործն ի սկզբանե ապօրինի է։
«Փաստորեն ստացվում է՝ ապօրինի քրեական գործ է հարուցվել մեր նկատմամբ, որին հաջորդել է ապօրինի քրեական հետախուզումը, հետևաբար՝ դատարանն այդ ապօրինի վարույթի շրջանակներում կատարում է ապօրինի արդարադատություն։ Այդ իսկ պատճառով ես ձեզ առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնել քրեական գործ հարուցելու արձանագրությունը և քրեական հետապնդում հարուցելու արձանագրությունը, որպեսզի դատարանի համար էլ պարզ լինի, որ այս պահին մենք գտնվում ենք ապօրինի անազատության մեջ»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 11-ին, ժամը՝ 10։00-ին;
Դատական նիստի տեսագրությունն ամբողջապես՝ այստեղ
Հերմինե Զեյնալյան