| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 1870 դիտում,
        
            1870 դիտում,  11 ամիս առաջ - 2024-11-29 15:19
            11 ամիս առաջ - 2024-11-29 15:19  
         
                
            Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանագրերի ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից, ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։
«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնությունների ողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ասել է Գալուզինը Ռուսաստան-Հայաստան երկրորդ հասարակական համաժողովում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։
«Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- ընդգծել է փոխնախարարը։
Հիշեցնենք՝ Աստանայում ընթանում է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության սառեցման մասին, կրկին չի մասնակցում գագաթնաժողովին, սակայն հայտարարել է, որ չի առարկում նախատեսված փաստաթղթերի ընդունմանը: