|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 29-ին` ժամը 21.56-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54օ և արևելյան երկայնության 46.79օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ: