կարևոր
235 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-24 18:28
Տարածաշրջան

Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված Հայաստանի լինել-չլինելը. Սաակաշվիլիի հայերեն կոչը՝ հայ ընտրողներին

Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված Հայաստանի լինել-չլինելը. Սաակաշվիլիի հայերեն կոչը՝ հայ ընտրողներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել` դիմելով հայերին։

«Իմ թանկագին հայ հայրենակիցներ

Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։

Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։

Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։

Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,- գրել է նա։