Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ընդունվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին որոշում, որը վերաբերում է հիփոթեքային վարկերին: Ըստ էության` կա մի իրավակարգավորում` անկախ նրանից՝ ով է բնակարանի գնորդը, կամ քանի բնակարան նա ունի, հիփոթեքային վարկի տոկոսները հետ էին վերադարձվում՝ պետբյուջեի հարկատուների գումարների հաշվին: Դրա համար սահմանվում են երկու տեսակի միաժամանակյա սահմանաչափեր: Մեկը՝ տվյալ նորմը չի վերաբերելու 55 միլիոն դրամից ավելի գործարք կատարողին, երկրորդը` եթե տվյալ անձը կամ համավարկառուն երկրորդ բնակարանն է գնում:
Սոցիալական ցանցում քաղաքացիները քննարկում են այս փոփոխությունը: Հարց է առաջանում նաև, որ եթե քաղաքացին համավարկառու է, սակայն նրա ընտանիքի անդամների հետ չեն տեղավորվում մինչև 55 միլիոն դրամ արժեցող տանը, ապա նա զրկվո՞ւմ է եկամտային հարկի վերադարձից: Ֆեյսբուքյան իր էջում այս հարցին պատասխանել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Հարցի պատասխանը ոչ է, այսինքն` եթե Ձեր եղբոր համար երաշխավոր եք կանգնել ունենալով բնակարան ,իսկ Ձեր եղբայրը չունի բնակարան կամ վաճառել է իր ավելի փոքր բնակարանը և նշյալ գումարի սահմաններում է բնակարան գնում, որի համար վարկ է վերցնում, ապա խնդիր չկա, կարող եք օգտվել այս համակարգից: Բայց հաջորդ անգամ, և դուք և Ձեր եղբայրը չեք կարող այս համակարգից ևս մեկ անգամ օգտվել: Հիմնական իմաստն այս սահմանափակման այն է, որ արհեստական, մեր հարկատուների հաշվին, անձեր չօգտվեն որոնք իրավամբ բնակարանի կարիք չունեն և փորձեն երկրորդ կամ երրորդ բնակարան ձեռք բերեն այլ անձանց անունով»,- գրել է նա: