կարևոր
727 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-23 22:44
Հասարակություն

Կիրանցն առանց արոտավայր է, ստիպված կով չեն պահում, այս իրավիճակը Փաշինյանը հաջողություն է համարում

Կիրանցն առանց արոտավայր է, ստիպված կով չեն պահում, այս իրավիճակը Փաշինյանը հաջողություն է համարում

Կիրանցում դպրոցի խաղահրապարակը Ադրբեջանի հետ սահման հանդիսացող պատից մոտ 40 մետր հեռավորությամբ, միջպետական ճանապարհի եզրին է գտնվում, երեխաները այնտեղ չեն խաղում, վախենում են։ Այդ մասին ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին՝ Կիրանցում սահմանագծումն ու սահմանազատումը հաջողություն համարեց, հայտարարելով․ «Սա մեծ հաջողություն է։ Եվ, առաջին հերթին, անվտանգության հետ կապված։ Հիշու՞մ եք, երբ բոլորը խոսում էին այն մասին, թե ինչպես են երեխաները դպրոց գնալու Կիրանց գյուղում։ Երեխաները դպրոց են գնում հաճույքով և ապահովության զգացումով։ Կիրանցում դպրոց հաճախելը վերջին 35 տարում երբեք ավելի անվտանգ չի եղել։ Մենք ցանկանում ենք նման իրավիճակ ստեղծել Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերում»։

Կիրանցում դպրոցի խաղահրապարակը Ադրբեջանի հետ սահման հանդիսացող պատից մոտ 40 մետր հեռավորությամբ, միջպետական ճանապարհի եզրին է գտնվում, երեխաները այնտեղ չեն խաղում, վախենում են։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Կիրանցի նման իրավիճակ ստեղծել Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերում։ Գյուղի հողատարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցին շատ քիչ արոտավայր է մնացել, որի պատճառով կովերը մորթել, ծախել են, գյուղում ընդամենը մոտ մեկ տասնյակ կով է մնացել։ 

Նիկոլ Փաշինյանը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանի սահմանամերձ բոլոր գյուղերը առանց արոտավայր ու խոշոր եղջերավոր անասուն մնան»,- հայտնել է լրագրողը։