Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է արել Կիևին չարտահանձնել Ռուսաստանին Վրաստանի քաղաքացի Գեորգի Ցերցվաձեին, որը ՌԴ տարածքում սպանության կասկածանքով հետախուզման մեջ է գտնվում Ինտերպոլի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միացյալ ազգային շարժումը» պատրաստվում է մի շարք միջոցառումներ անցկացնել, մենք լիարժեք քաղաքական և իրավաբանական աջակցություն ենք հայտնում փոխգնդապետ Գեորգի Ցերցվաձեին: Եթե ուկրաինական դատարանը որոշում կայացնի նրա արտահանձնման վերաբերյալ, մենք պատրաստ ենք օգնել փաստաբաններին բողոքարկել որոշումը Ստրասբուրգի դատարանում: Մենք դիմում ենք ուկրաինական դեսպանատանը հայտարարությունով, որ չպետք է իրականացվի այդ մարդու արտահանձնումը Ռուսաստանին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ակակի Մինաշվիլին:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտարարել է, որ դատական նիստի ժամանակ ձերբակալվածի փաստաբանը հայտնել է, որ նրա պաշտպանյալը մասնակցել է Ուկրաինայի արևելքում մարտերին ուկրաինական կամավորական ուժերի շարքերում և ռուսական կողմի մեղադրանքները նրա հասցեին կեղծ են ու քաղաքական բնույթ են կրում: Սարգանը հավելել է, որ Ուկրաինայի արևելքում կամավորական ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկատվության հաստատման դեպքում ՌԴ-ին կմերժվի արտահանձնման դիմումը: