|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունները, ինչպես նաև ողջունում են ազգային արժույթների օգտագործումը ասոցիացիայի անդամների և նրանց առևտրային գործընկերների միջև ֆինանսական գործարքներում, հետևում է Կազանի գագաթնաժողովից հետո ընդունված ամփոփիչ հռչակագրից, գրում է «Коммерсантъ-ը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հռչակագիրը որպես համատեղ փաստաթուղթ կտարածվի ՄԱԿ-ին։
Փաստաթղթում խոսվում է «Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ազգային դիրքորոշումների մասին»։
ԲՐԻԿՍ-ի ղեկավարները նշել են «միջնորդության և բարի պաշտոնների համար համապատասխան առաջարկներ՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորում ապահովելու համար»:
Փաստաթղթում խոսվում է նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով համագործակցության, ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսատնտեսական հարաբերությունների զարգացման, մարդասիրական փոխանակումների ընդլայնման մասին։
Ասոցիացիայի անդամները, մասնավորապես, նշել են համաշխարհային տնտեսության վրա «ապօրինի պատժամիջոցների» բացասական հետևանքները և բռնության ու զինված հակամարտությունների աճը։