կարևոր
706 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-23 23:29
Հասարակություն

Տվյալներ են ձեռք բերել՝ ինչ է արել 62-ամյա կինը պատերազմում զոհվածների նկարները ներկելուց առաջ

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, առգրավվել և մշակվել են հսկող սարքերի նկարահանումներ, որոնցում երևում է, թե կինն ինչպես է երկու երիտասարդի խնդրում բացել ներկող նյութի տարան, ինչպես է մոտենում շենքին, ներկով ծածկում նկարը և հեռանում:

Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: