Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Իրանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը և «Բուշեր» ատոմակայանի էներգաբլոկների կառուցումը Ռուսաստանի և Իրանի համագործակցության առաջնահերթություններից մեկն է, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Առաջնահերթությունները ներառում են այնպիսի խոշոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպիսին են իրանական երկաթուղային ենթակառուցվածքի զարգացումը` որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լայնածավալ նախագծի խթանման, «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցումը»: Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ բանակցություններում հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը հավելել է, որ տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստում է նաև 2023 թվականի վերջին Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը։
Ռուսաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ անցած տարվա օգոստոսից զբոսաշրջիկների խմբերի համար կազմակերպված գործող առանց վիզայի ռեժիմը խթանում է փոխադարձ զբոսաշրջային փոխանակման աճը։