|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բաքվի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, աշխարհահռչակ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորման դեմ բողոքը։
Այս մասին հայտնում է Trend-ը։ «Քննարկվել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Ռ.Վարդանյանը գործին մասնակցել է փաստաբանի հետ միասին։
Նրանք խնդրել են չեղարկել կալանքի որոշումը։ Դատարանը՝ Գադիմ Բաբաևի նախագահությամբ, ուսումնասիրել է Ռ.Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերը, ուսումնասիրել դեպքի հանգամանքները և հրապարակել վերջնական որոշումը։ Որոշման հիման վրա բողոքը մերժվել է որպես անհիմն», - հայտնում է աղբյուրը։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու և ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։ Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ մյուս ղեկավարների հետ Ադրբեջանի գերության մեջ է հայտնվել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) օկուպացիայի ժամանակ։