|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի, ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։ Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։
Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։