Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Երեկ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Այսօրվանից համապատասխան համայնքներում կաշխատեն նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովները՝ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուծվացքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ: