կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-17 11:04
Հասարակություն

Ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում

Ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում

Հունվարի 17-ին, ժամը 03.42-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Lexus GF430» մակնիշի 14 uu 585 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 
 ***

Հունվարի 17-ին, ժամը 01.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«ВАЗ 2121» մակնիշի 34 VM 202 պ/հ ավտոմեքենան: 

 ***

Հունվարի 16-ին, ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 34 ՏՏ 627 պ/հ ավտոմեքենան (5 ուղևոր): 
 ***

Հունվարի 16-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի 1-ին փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ГАЗ 52» մակնիշի 23 SL 806 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

***

Հունվարի 16-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Լուսագյուղ 1-ին կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Grand Cherokee» մակնիշի 91 ТV 100 պ/հ և «Jeep Grand Cherokee» մակնիշի 34 AT 835 պ/հ ավտոմեքենաները: