կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 10:30
Հասարակություն

Մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել

Մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 LU 547 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Պ.) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին առաջարկել են տեղափոխել Վայք քաղաք` գիշերակացի, որից նրանք հրաժարվել են: 

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակված «Chevrolet cruze» ավտոմեքենայից դուրս են բերել և տեղափոխել թիվ 35 ՀՓՋ ուղևորներ՝ Բ. Խ.-ին (ծնված 1965 թ. ), Ռ. Գ.-ին (ծնված 1959 թ. ) և Հ. Ս.-ին (ծնված 1931թ.):

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 00.54-ից մինչև 02.52-ը փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-167-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1-ը՝ կին, 2-ը՝ երեխաներ):

Փրկարարները քաղաքացիներ Ա. Վ.-ին (ծնված 1980 թ.), Հ. Խ.-ին (ծնված 1986 թ.), Գ. Ա.-ին (ծնված 1975 թ.) և Ն. Հ.-ին (1970 թ.) տեղափոխել են Սարավան գյուղ` գիշերակացի: