| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 17-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի վերջնամասում՝ ձյան շերտում, արգելափակվել է ինկասացիայի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ռենո Լոգան» մակնիշի 928 OV 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նաև 7 ավտոմեքենա և 10 ուղևոր:
***
Մարտի 17-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա, 57 ուղևոր