|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հուլիսի 11-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի մոտակայքում «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան ագելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ա. Հ.-ին պատկանող «VAZ 2106» մակնիշի 34 SC 080 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հուլիսի 11-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Ոսկե լողափում ավտոմեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 77 AD 773 պետհամարանիշի (վարորդ՝ Ղ. Ա.) ավտոմեքենան: