Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը հայտարարել է՝ Ռուսաստանի եւ Օմանի մասնակցությամբ կանցկացնի Imex 2024 ռազմածովային զորավարժություններ, որոնց կհետեւեն Սաուդյան Արաբիան, Թաիլանդը, Պակիստանը, Քափարը, Օմանը, Բանգլադեշը եւ Հնդկաստանը: Հայտարարվել է՝ դրանք ուղղված են «տարածաշրջանում հավաքական անվտանգության ամրապնդմանը, բազմակողմ համագործակցության ընդլայնմանը եւ բարի կամքի ու հնարավորությունների ցուցադրմանը, որոնք անհրաժեշտ են ծովում խաղաղության, բարեկամության եւ անվտանգության պաշտպանության համար», եւ որ «մասնակիցները կմշակեն միջազգային ծովային առեւտրի անվտանգույաթն ապահովման, ծովային ուղիների պաշտպանութայն, մարդասիրական միջոցառումների ուժեղացման եւ փրկարարական գործողությունների ու օգնության մասին տեղեկատվության փոխանակման մարտավարությունը»: Միեւնույն ժամանակ՝ IMEX 2024-ի անցկացումը համընկնում է Մերձավոր Արեւելքում հակամարտությունների սրման հետ եւ տեղի է ունենում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի պատասխանատվության գոտում: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։
«Առաջին հերթին դա, իհարկե, Ռուսաստանի կողմից իր ռազմական ներկայության ցուցադրումն է Արաբական եւ Օմանի ծոցերում, Կարմիր ծովում եւ Հնդկական օվկիանոսի մի մասում կարեւորագույն ծովային հաղորդակցության գոտում, որտեղ արդեն տեղակայվել են նաեւ արեւմտյան երկրների էսկադրոններ», - նշոմ է Տարասովը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դեռեւս անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Ֆրանսիայի հետ համատեղ Կարմիր ծովում հութիտների դեմ ռազմական գործողություններ էր սկսել, իսկ այս տարվա փետրվարին նման գործողություն էր սկսել Եվրամիությունը:
«Այսպիսով, համաշխարհային օվկիանոսի այս ջրային տարածքում սկսեց ձեւավորվել գլոբալ մակարդակի ուժերի որոշակի դասավորություն, որն արդեն նորովի է սահմանում ստատուս քվոն Կարմիր ծովում՝ վերացնելով Արեւմուտքի նախկին վերահսկիչ մենաշնորհը, այլ տերությունների առեւտուրը վերահսկելու նրա հնարավորությունները։ Դա լայն իմաստով», - նշել է Տարասովը։
«Ավելի նեղ՝ Արեւմուտքը, Ռուսաստանի նկատմամբ գլոբալ պատժամջոցների քաղաքականությւոն իրականացնելով, փորձում էր չեզոքացնել Բալթյան եւ Սեւծովյան նավատորմերի նշանակությունը, Բալթյան երկրներում՝ ֆիննական ծոցում, Սեւ ծովում՝ Բոսֆորով եւ Դարդանելի միջով։ Արդյունքում Ռուսաստանը ստիպված է ակտիվացնել Խաղաղօվկիանոսյան եւ Հյուսիսային նավատորմերի ուժերի օպերատիվ օգտագործումը։ Նրանք ցուցադրում են դրոշը Կարմիր ծովի տարածքում։ Միեւնույն ժամանակ, իրավիճակն այնտեղ արագորեն փոխվում է, աճում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Իրանի հետ, այդ թվում՝ ռազմածովային ուժերի գծով՝ հատկապես Պարսից ծոցում, որով անցնում է ռազմավարական կարեւոր ծովային հաղորդակցությունը, որն ամենաուղղակի կապն ունի առաջին հերթին Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դիրքի հետ։ Այդ պատճառով, ըստ ռազմավարական տրամաբանության, Ռուսաստանն իր ներկայությամբ եւ Imex 2024 տիպի ռազմածովային զորավարժություններին մասնակցելով Արեւմուտքին շախ է հայտարարում Պարսից ծոցում աշխարհաքաղաքական «շախմատային տախտակի» վրա՝ այնտեղ մեծամասամբ չեզոքացնելով հավաքական Արեւմուտքի ազդեցությունը»,-ընդգծում է Տարասովը։
«Իհարկե, Imex 2024 - ի անցկացման ժամանակը նույնպես կարեւոր է, քանի որ այն կարող է զսպող ազդեցություն ունենալ աշխարհի այս տարածաշրջանում թափ հավաքող էսկալացիայի վրա»,- շարունակում է քաղաքագետը։
«Այս ռազմածովային զորավարժությւնները Իրանի նախորդ ռազմածովային զորավարժությունների շարունակությունն են։ Մարտին Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանն արդեն 5-րդ համատեղ ռազմածովային զորավարժություններն են անցկացրել Օմանի ծոցում: Այս համագործակցությունը վկայում է ռազմական կապերի ամրապնդման մասին, որոնք ուղղված են տարածաշրջանային լարվածության նվազեցմանը եւ տարածաշրջանի վրա արտաքին ճնշման դեմ, հատկապես ԱՄՆ - ի եւ արեւմտյան դաշնակիցների կողմից», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի