|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանը Հորմուզի նեղուց է դուրս բերել ամերիկյան ավիակրի սեփական՝ իրանական մոդելը, հայտնում է Associated Press- ը՝ վկայակոչելով Maxar Technologies-ի արբանյակային պատկերները:
Nimitz դասի ավիակիր հիշեցնող մոդելը ավելի փոքր է, քան բնօրինակը. ամերիկյան նավի երկարությունը 300 մետր է, լայնությունը՝ 75 մետր: Իրանցիների պատրաստած օրինակը կազմում է ընդամենը 200 մետր երկարություն և 50 մետր լայնություն: Ավիակրի տախտակամածում երևում են տասնհինգ ինքնաթիռներ:
Նշվում է, որ նրա ծովում հայտնվելը ցույց է տալիս Իսլամական հանրապետության՝ մոտ ժամանակներս զորավարժություններ անցկացնելու ծրագրերը: Գործակալությունը հիշեցնում է, որ 2015-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր զորավարժություններում օգտագործել է նմանատիպ նավ: Այնուհետև այն խորտակվել է «ցամաք-ծով» հրթիռներով: