Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տաթևն է, նա Արցախցի, է։ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը, նաև՝ ուրիշ հարազատների։
Տաթևը կորցրել է ծննդավայրը, մենք բոլորս կորցրել ենք մեր Հայրենիքի մի կարևոր մասը։
Մեր բոլորի՝ իրական հայերի, սիրտը հիվանդ է, մեր վերքն՝ անբուժելի․․․
Մենք բոլորս պատանդ ենք, ուրացողի և հայրենադավի պատանդը։
Տաթևը նաև քաղաքական բանտարկյալ է։
Նա հիմա, առանց տեսակցության իրավունքի, գրեթե երկու ամիս, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել։
Օրեր առաջ Տաթևի իրավունքների պաշտպանությամբ դիմել էի Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Պատասխան նամակում Վ․ Մարագոսին ասում է, թե ՄԻՊ-ի հետ կապի մեջ են, նրա իրավունքները պաշտպանված են․․․
Ավելացնելու բան չունեմ․ Արևմուտքն ասում է և պնդում, թե Հայաստանը տարածաշրջանի անշրջելի ժողովրդավարությունն է․․․
Ու մինչ Գազայի շարունակվող ցեղասպանության առջև աչքերը փակած Արևմուտքի հավաքական քաջալերանքով Հայաստանում ամրապնդվում է "ժողովրդավարությունը",
մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ու հայրենազրկումի է ենթարկվում, իսկ բոլորս՝ անարժանապատվորեն, շարունակում ենք մեր հաղթանակներն ուրացած, Հայոց պետականության ապագան կասկածի տակ դրած իշխանությունների պատանդը լինել։
Տաթև Վիրաբյանը միակ քաղաքական բանտարկյալը չէ․․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր