կարևոր
949 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-18 15:50
Հասարակություն

Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանից դեռ SMS չեք ստացե՞լ, էսօր բացահայտեցիք էս իշխանության ծրագիրը եկեղեցու դեմ․ Գեղամ Մանուկյան

Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանից դեռ SMS չեք ստացե՞լ, էսօր բացահայտեցիք էս իշխանության ծրագիրը եկեղեցու դեմ․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունների թիրախավորումները շարունակական բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ նախ թիրախավորվել են Սահմանադրական դատարանը, ապա՝ բանակը, Արցախը, իսկ այժմ՝ եկեղեցին։ Մանուկյանը ասաց, որ եկեղեցին պարզապես այդ շարքում հերթի մեջ հետ էր, բայց ինչ-ինչ պատճառներով այժմ առաջ է ընկել։

Պատգամավորը քննադատեց նաև ԱԱԾ համակարգը, նշելով, որ վերջին յոթ տարիներին մի քանի ԱԱԾ ղեկավարներ են փոխվել առանց որևէ բացատրության։ Անդրադառնալով բանակին՝ Մանուկյանը շեշտեց, որ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները հաճախ չեն կարողանում անցնել ատեստացիա՝ ժամանակի, հոգնածության և ծանր պայմանների պատճառով։ Ըստ նրա՝ բարձր աշխատավարձ ստանում են հիմնականում շտաբային ծառայողները, ոչ թե առաջնագծում գտնվողները։

Ոստիկանության մասով Մանուկյանը հայտարարեց, որ համակարգում շարունակում են գործել ուժային կառուցվածքներ՝ կարմիր և սև բերետավորներ, որոնք ըստ նրա՝ չեն ծառայում օրենքին, այլ միայն վերադասի հրամանին։ Նա անդրադարձավ նաև Ազատության պողոտայում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ ավտոբուսներով բերված ոստիկանները քնած էին ավտոբուսներում, իսկ փողոցները լի էին ոստիկանական մեքենաներով։

Իր ելույթի ընթացքում Մանուկյանը նաև հիշեցրեց, որ իշխանության ղեկավարը հաճախ տարբեր որոշումներ հրապարակում է ֆեյսբուքում կամ այլ մեդիա հարթակներում, առանց պաշտոնական գործընթացների պահպանման։ Ելույթի վերջին հատվածում նա անդրադարձավ բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը։

Մանրամասն՝ տեսանյութում։