կարևոր
3646 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 13:53
Քաղաքական

Թերթը թողնում եմ սեղանին, որ պարոն Խաչատրյանը մի քիչ իր կենսագրությունը հիշի. Գեղամ Մանուկյան

Օրենքի նախագիծը Պաշտպանության հանձնաժողովում մանրակրկիտ քննարկվել է, տեղավորվում է նույն կառավարության պարբերաբար ներկայացվող տարբեր ոլորտներում ատեստացիաների մեխանիզմերի ներդրմանը։ Այս մասին ԱԺ ելույթում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Տիկին փոխնախարարի մոտ նաև քննարկմանը ներկայացրել ենք մեր խմբակցության սկզբունքային դիրքորոշումը առ այն, որ ատեստացիան նորություն չէ մեր կառավարման համակարգում՝ հատկապես ուժային կառույցներում, բուն նպատակը որակական փոփոխություններ անելու, պաշտոնին համապատասխանելու, մասնագիտական որակավորման բարձրացման համար է։ Այնինչ հիմա ողջ փիլիսոփայությունը փոխվում է լոկ աշխատավարձերի հետ կապված։ Նույնը վերաբերում  է նաև փրկարար ծառայությանը։ Հատկապես ոստիկանության այս օրենքի նախագիծը որ բերեցին, երեկվանից մտքովս եկան այն հարյուրավոր ոստիկանները, որ երեկվանից ԱԺ-ի կողքերը ավտոբուներում են քնում։ Տիկին փոխնախարար Բաղրամյան փողոց, որ իջնեք երեկվանից խցանում է, որովհետև չորս ավտոբուս ներքին զորքերի բերել լցրել են։ Ենթադրում եմ մեկը ստատուս էր գրել, թե եկեք գնանք ԱԺ-ի մոտ, հիմա վախեցած են, երեք տարի է Նիկոլ Փաշինյանի հետևից հազարավոր ոստիկաններ են ման տալիս, փոխանակ ոստիկանները զբաղվեն բուն գործով։ Կառավարության մի շենքից մյուսը գնալու համար 4000 ոստիկան մասնաշենքերը շրջափակում էին։ Դա ազատ շրջող Նիկոլ Փաշինյանի մասին։ Փոխարենը մտածենք թե ինչով են զբաղված մեր Զինված ուժերը այս պահին, ինչով են մարդիկ  անհանգիստ ու մենք ինչի մասին ենք խոսում»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանի ելույթից առաջ հանդես եկավ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը, որը քննադատեց արտերկրից կուսակցությունների ֆինանսավորումը և նախկին կոռուպցիոն երևույթները:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ իր արխիվում գտել է 2010 թվականի թերթ, որի առաջին էջում գրված է, թե Վիգեն Խաչատրյանը մի քանի տարի աշխատելով Միկա Բաղդասարովի մոտ, ազատվել է պաշտոնից:

«Անդրանիկ Քոչարյանին ասեք, կասի՝ կոռուպցիա, Միկա Բաղդասարով… Թերթը թողնում եմ սեղանին,  որ պարոն Խաչատրյանը մի քիչ իր կենսագրությունը հիշի, չասած նրա՝ սփյուռքից ֆինանսավորվող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար լինելը»,-հայտարարեց Մանուկյանը և թերթը հանձնեց Վիգեն Խաչատրյանին: