կարևոր
331 դիտում, 38 րոպե առաջ - 2025-12-03 19:38
Քաղաքական

Ու՞ր են նրանք հիմա, երբ Արցախը չկա, ու հիմա իրենք նույնն են ուզում անել ՀՀ-ի հետ. քաղաքագետը՝ Արևմտյան կազմակերպությունների մասին

Ու՞ր են նրանք հիմա, երբ Արցախը չկա, ու հիմա իրենք նույնն են ուզում անել ՀՀ-ի հետ. քաղաքագետը՝ Արևմտյան կազմակերպությունների մասին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.

««Հակառուսական պատժամիջոցներին միացած, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ Հայաստան. ահա թե ինչպիսի (Չ)ապագա են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար արևմտյան մեր հարգարժան գործընկերները:

Կրկին հիշենք ամերիկացի փորձագետ Բրիեննա Թոդին, ով, լինելով Eurasian Center-ի փորձագետ, ասում էր, որ «Տաջիկստանի հետ միասին Հայաստանը Թյուրքական պետությունների կազմակերպության պակասող տարրն է»։

Հայաստանի իշխանությունները զրո մեկնաբանություն տվեցին այս ամենի վերաբերյալ։ Նրանք նույնպես բացարձակապես չմեկնաբանեցին ոչինչ, երբ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկում էր Հայաստանին միանալ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին։

Մեր իշխանությունները զրո մեկնաբանություն տվեցին նաև այն առաջարկին, երբ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար տիկին Կոսը կոչ էր անում Հայաստանին հրաժարվել ռուսական էժան էներգակիրներից։

Եվրոպացիներն առաջարկում են Հայաստանին գործել տնտեսական ինքնասպանություն։ Ի դեպ, նրանք ինքներն էլ են ինքնասպանություն գործում, և սա ասում ենք ոչ թե մենք, այլ Bloomberg-ը, որը նշում է, որ վերջին 40 տարիների ընթացքում Եվրամիությունում կյանքի որակը ամենացածրն է՝ համեմատած Միացյալ Նահանգների կյանքի մակարդակի հետ։ Ու դա պայմանավորված է նրանով, որ այս մարդիկ հրաժարվել են Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից, տնտեսական կապերից և էժան էներգակիրներից։ Նույնն էլ մեզ են առաջարկում։

Եվրամիությունը շատ ակտիվ էր մեր տարածաշրջանում 2021-2023 թվականներին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Արցախը հանձնվում էր Ադրբեջանին, եվրոպացիները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Շարլ Միշելը, շատ ու շատ տարբեր խոստումներ էին տալիս արցախահայության ապագայի վերաբերյալ։

Ու՞ր են նրանք հիմա, երբ Արցախը չկա։ Ու հիմա, փաստորեն, իրենք նույնն են ուզում անել Հայաստանի հետ»: