|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակը» գրում է․ Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ` ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, եւ պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու: Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»` «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով: Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել` «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման եւ ֆինանսավորման համատեքստում»: Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում: