Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԺ կայքում երեկ հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը, համաձայն որի՝ «աշխատանքային այցով 2020 թվականի դեկտեմբերի 19-26-ը Սյունիքի մարզ» է գործուղել պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Ըստ նույն փաստաթղթի, Միրզոյանն աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին կարգադրել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի վճարումը կատարել ՀՀ 2020 թ․ պետական բյուջեով։
Բանն այն է, որ Սերժի ժամանակ ՃՈ պետի տեղակալ, ներկայումս իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը սյունեցի է, ծնվել է Գորիս քաղաքում, որտեղ և գտնվում է նրա հայրական տունը․ նա պատգամավոր է ընտրվել Սյունիքի մարզից։ Թվում էր, թե պատերազմի ընթացքում և առավել ևս դրանից հետո նա ամեն րոպե պետք է գտնվեր իր ծննդավայրում, իրեն մանդատ տված մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են ոսոխի երախում և ստիպված են մետր առ մետր զիջել թշնամուն, բայց պատգամավորը բավական չէ իր ընտրատարածքում չէ, մի բան էլ «աշխատանքային այցով» է մեկնում Սյունիք, որ պետական սուղ բյուջեից նաև գործուղման փող ստանա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: