Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:
«Իմ քայլի» նվիրատուների անունները խիստ գաղտնի են պահվում, և այս գաղտնիությունը կասկածներ է առաջացնում, որ հիմնադրամը յուրօրինակ քավարան է դարձել հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար, որ մեծ հանգանակություններ կատարելով՝ նույնիսկ կարող են ազատվել քրեական հետապնդումից:
Վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից փող դուրս բերելու խողովակ դառնալ: Օրինակ՝ մարզպետներին նրբորեն հրահանգվում է, որ իրենք իրենց պարգևատրեն, ապա գումարները փոխանցեն ԱՆնա Հակոբյանի հիմնադրամին:
Համանման հարցեր ասուլիսի ժամանակ հնչում էին, բայց Աննան անմեղ հայացքով վստահեցնում էր բոլորին, որ հիմնադրամի նվիրատուներին չի էլ ճանաչում, առավել ևս չի տեղեկացել, թե ով ինչքան գումար է փոխանցում:
Մութ խոսակցություններին վերջ տալու համար մենք օրերս հարցում էինք ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին՝ խնդրելով ներկայացնել հիմնադրամի բոլոր նվիրատուների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը և նրանց հանգանակությունների չափը, թե ով որքան գումար է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին:
Երեկ ստացանք Հովհաննես Ղազարյանի ոչ թե պատասխանը, այլ մերժումը:
«Տեղեկացնում եմ, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի համաձայն՝ հօգուտ բանկի հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և նույն օրենքի հոդված 5-ի համաձայն՝ ենթակա չեն հրապարակման»: