Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով հատկացումներ տրամադրել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։
Այս մասին տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։
«Հատկացումներ կտրամադրվեն 2018–2020թթ․տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ երեք զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների, ինչպես նաև 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի։ Պայմանագրային զինծառայողներ Զոհրաբ Գևորգի Սիանոսյանի, Արթուր Մարտունի Նալբանդյանի, Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին և Արտակ Վլադիկի Օհանյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական, համապատասխանաբար, 200 000 ՀՀ դրամ և 150 000 ՀՀ դրամ: Արթուր Մարտունի Նալբանդյանի ընտանիքին և Արտակ Վլադիկի Օհանյանին լրացուցիչ կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ օրենքով սահմանված կարգով՝ մինչև ավագ երեխայի չափահաս դառնալը»,- նշում են հիմնադրամից:
2015-2016թթ. տեղի ունեցած դեպքերի մասով հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները փոխանցվելու են շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: