Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանը եւ Չինաստանը ս.թ. սեպտեմբերի կեսերին Պեկինում հուշագիր են ստորագրել Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման մասին, որի տակ նկատի է առնվում ՉԺՀ-ի եւ Եվրոպայի միջեւ Տրանսկասպյան միջազգային տարանցիկ երթուղին (ՏՄՏԵ), որը շրջանցելու է ՌԴ-ն եւ Բելառուսը: Հիմնական մայրուղուց նախատեսվում են լրացուցիչ ճյուղավորումներ դեպի Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Բուլղարիա (երկաթուղային հաղորդակցություն), Վրաստան-Ռումինիայի Դանուբյան նավահանգիստներ (լաստանավային ծառայություն) արդեն գործող հատվածներ: Փաստաթղթի տակ ստորագրել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարարն ու Չինաստանի զարգացման եւ բարեփոխումների ազգային հանձնաժողովի ղեկավարը: Վրաստանի նախարարի գնահատմամբ՝ «հուշագրի շնորհիվ Վրաստանը կկարողանա ավելի շատ բեռներ ներգրավել Միջին միջանցքով, ինչը դրական ազդեցություն կունենա Վրաստանի՝ որպես տարածաշրջանային հանգույցի նշանակության վրա»: Հստակեցվում է՝ փաստաթուղթը նախատեսում է համատեղ աշխատանք լրացուցիչ բեռների ներգրավման, երթուղիների օպտիմալացման, ենթակառուցվածքների զարգացման եւ տրանսպորտային ծառայույթունների որակի բարձրացման, մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, Չինաստանում կայացել էր Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ ՉԺՀ-ի երկաթուղիների ներկայացուցիչների քառակողմ աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են ՏՄՏԵ-ի հետագա հեռանկարները՝ ներառյալ Չինաստանից Եվրոպա բեռնարկղերի փոխադրման որակյալ ծառայության ստեղծման եւ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի արդիականացման հարցերը:
Հուլիսին վրացականին նման հուշագիր ստորագրվեց Չինաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Բաքվում։ Շուտով Նանկինից (Չինաստանի արեւելքում) Ստամբուլ է ժամանել 110 բեռնված բեռնարկղերից բաղկացած առաջին խոշոր բեռնատար գնացքը։ Փոխադրումը նախատեսված 15-ի փոխարեն տեւել է 13 օր։ Հետագայում այդ ժամկետը պլանավորվում է երկու ուղղություններով կրճատել մինչեւ 11 օր՝ փոխադրման արագության բարձրացման, տարանցիկ սակագների հետագա նվազեցման եւ սահմանային մաքսային ընթացակարգերի պարզեցման հաշվին: Ղազախստանում ՏՄՏԵ-ի հատվածը կազմում է այս միջանցքի ընդհանուր երկարության առնվազն մեկ երրորդը։ Համապատասխանաբար, ՎԶԵԲ-ը Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականով 2023 թ-ին հանրապետությանը արտոնյալ պայմաններով 1,5 մլրդ եվրո է հատկացրել Կենտրոնական Ասիայի այլ երկրների եւ Ադրբեջանի հետ նրա տարանցիկ փոխկապակցվածության զարգացման համար։ Այդ միջոցների մինչեւ 80%-ն ուղղվում է կենտրոնասիական տարանցիկ ենթակառուցվածքի զարգացմանը ՏՄՏԵ արեալում եւ Մանգիշլակի մերձկասպյան նավահանգիստներում (թերակղզի Ղազախստանում, որն աշխարհագրորեն ամենամոտն է Ադրբեջանին): Բացի այդ, նախատեսվում են նոր լաստանավային երթուղիներ 2025-26 թվականներին: Կասպից ծովի արեւելյան եւ արեւմտյան ափերի նավահանգիստների միջեւ (օրինակ՝ Բաքվից հարավ գտնվող Նեֆտեչալա նավահանգստի հետ, որը երկրի հարավ-արեւելքում տեղակայված է ՏՄՏԵ-ի հետ):
Այդ միջանցքին վաղուց ֆինանսական եւ քաղքական աջակցություն են ցուցաբերում նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան։ «Մենք շարունակում ենք հանդես գալ Տրանսկասպյան առեւտրային երթուղուն Տաջիկստանի մասնակցության օգտին, այտնի C5+1 դիվանագիտական հարթակի միջոցով, որը միավորում է ԱՄՆ-ին եւ մեր հինգ կենտրոնասիական գործընկերներին, հույս ունենք նպաստել այդ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությանը եւ նրանց դուրս գալ համաշխարհային շուկաներ», - ընդգծել է Դուշանբեում ԱՄՆ դեսպան Մանուել Միկալլերը Տաջիկստանի պետական «Հովար» գործակալությանը սեպտեմբերի սկզբին տված հարցազրույցում: Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Տրանսկասպյան միջանցքը դիտարկում են «որպես ռուսական տրանսպորտային ուղիներից կախվածությունը նվազագույնի հասցնելու հնարավորություն»: Իսկ ավելի լայն համատեքստում ուշագրավ է այդ միջանցքի համանման գնահատականը սեպտեմբերին արված ուզբեկական պորտալի կողմից: «Կենտրոնական Ասիայում այլընտրանքային տրանսպորտային ուղիների զարգացման նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ուշադրությունն արտացոլում է այդ պետությունների ձգտումը (այսինքն՝ Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ընդհնուր ձգտումը։ Ստեղծել նոր լոգիստիկ փոխկապակցումներ, որոնք տարածաշրջանի երկրներին թույլ կտան զարգանալ՝ անկախ Ռուսաստանից»։
Հատկանշական է՝ ՏՄՏԵ-ի շրջանակներում նախագծերից ոչ մեկում չի հիշատակվում այն «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ կապելու մասին, որին մասնակցում են ՌԴ-ն, Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը։ Հիշեցնենք՝ այս տարվա սկզբին Բրյուսելում հայտարարվել էր Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ Թուրքիայում տրանսպորտային համալիր համակարգի ձեւավորման համար մինչեւ 300 մլրդ եվրո սեփական եւ ներգրավված միջոցների տրամադրման երկարաժամկետ ծրագիր, որը թույլ է տալիս ՌԴ տարնցիկ զարկերակները «փոխարինել» Տրանսկասպյան միջանցքով եւ դրա ճյուղերով։ Ըստ էության, այդ ռազմավարությունն ուղղված է, ելնելով միջանցքի աշխարհագրական երթուղուց, այդ թվում նաեւ տվյալ տարանցիկ արեալում Չինաստանի ավելի խիտ ներգրավմանը, ինչն արձագանք է գտնում Պեկինում, որի ուշադրությունը Կովկասի եւ նրա լոգիստիկ հնարավորույթունների նկատմամբ վերջին տարիներին ակնհայտորեն աճել է։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Չինաստանից Եվրոպա կոնտեյներային փոխադրումների ծավալը 2023 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14 անգամ։ «Կազակստան Թեմիր ժոլայի» (Ղազախստանի երկաթուղիներ) տվյալներով՝ օգոստոսի կեսերին Ալթինկոլ կայարանից (երկրի հարավ-արեւելքում Չինաստանի հետ սահման) բեռների առաքման ժամկետները «մինչեւ Ապշերոն (Բաքու) կրճատվել են մինչեւ 9 օր, մինչեւ Փոթի / Բաթումի նավահանգիստներ (Վրաստան)՝ մինչեւ 12 օր, մինչեւ Կոնստանցա (Ռումինիա) Փոթի / Բաթումի միջոցով՝ մինչեւ 20-22 օր»։
Եթե ՏՄՏԵ նախագծի իրականացումը «համապատասխանում է Չինաստանի շահերին, ապա դա հակասում է այն զսպելու ԱՄՆ ռազմավարությանը, ճի՞շտ է։ Հիմնավորում է տելեգրամային Русский Ореинталист ալիքը։ «Սովորաբար մենք այդպես ենք մտածում. եթե ձեռնտու է Չինաստանին, ապա ամերիկացիները փայտերը կդնեն անիվների մեջ։ Բայց այս դեպքում ամերիկացիները գրեթե նախագծի հեղինակներն էին», ինչի մասին վկայում է, մասնավորապես, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ամերիկյան ինստիտուտի վերլուծաբաններ Ֆրեդերիկ Սթարի եւ Սվանտե Քորնելի «Կասպից ծովի ջրահեռացումը» վաղեմի հոդվածը։ Այսպիսով՝ «ստացվում է՝ ամերիկյան դիվանագիտությունը չի պատրաստվում խոչընդոտել Կենտրոնական Ասիայում ինտեգրացիոն գործընթացներին, թեեւ դա ակնհայտ է հօգուտ Չինաստանի։ Այսինքն՝ ԱՄՆ-ն կարող է իրեն միանգամայն կառուցողական պահել նաեւ Կենտրոնական Ասիայում, նշանակում է՝ անհաղթահարելի հակասութույններ չունի»։ Միեւնույն ժամանակ, Եվրամիության եւ Չինաստանի միջեւ ակնհայտ առեւտրային պատերազմները կարող են բացասաբար ազդել Եվրասիայի առանցքային տրանսպորտային միջանցքների աշխատանքի վրա։
Ալեքսեյ Բալիեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի