կարևոր
2122 դիտում, 1 օր առաջ - 2025-04-17 17:13
Աշխարհ

Տրանսկասպյան գազատար. թուրքական հույսերի միրաժներն ու մութ ապագան

Տրանսկասպյան գազատար. թուրքական հույսերի միրաժներն ու մութ ապագան
Թուրքական BOTAS էներգետիկ ընկերության եւ «Թուրքմենգազի» միջեւ 2025 թ-ի փետրվարի 10-ին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ 2025 թ-ի մարտի 1-ից սկսվել են թուրքմենական բնական գազի մատակարարումները Թուրքիա։ Աշխաբադում Թուրքիայի դեսպան Դեմիրոկը պատմել է՝դրանք իրականացվում են «Իրանի միջոցով՝ բարտերային սխեմայի շրջանակներում։ Այս իրադարձությունը երկար տարիների բանակցոթյունների արդյունք է եւ նշանավորում է մեր երկրների միջեւ էներգետիկ համագործակցության զարգացման կարեւոր փուլ: Ըստ համաձայնագրի՝ մատակարարումների ծավալը կկազմի տարեկան մինչեւ 2 մլրդ խմ գազ»։ Դիվանագետը հայտարարել է՝պայմանագիրն օգնում է ամրապնդել Թուրքիայի եւ ամբողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը, չմոռանալով Կասպից ծովի հատակի երկարամյա ֆանտոմը՝ 15 միլիարդ խորանարդ մետր գնահատված հզորությամբ։ «Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան շահագրգռված է Տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացմամբ, որը թույլ կտա մեծացնել Թուրքմենստանից գազի մատակարարումների ծավալները եւ այն ուղղել եվրոպական շուկա»: Անցյալ տարի ավելի վաղ Դեմիրոկը հիշատակել էր Կասպից ծովի արեւելյան ափից ոչ ավել, ոչ պակաս 300 մլրդ խմ ստանալու Թուրքիայի ծրագրերի մասին եւ 20 տարվա ընթացքում եվրոպական շուկա արտահանելու համար՝ նպատակ ունենալով մոտենալ մակրոտարածաշրջանային տարանցիկ-էներգետիկ հանգույցի վերածվելու բաղձալի նպատակին։

Մարտի 6-7-ը Աշխաբադում էր Վրաստանի վարչապետ Կոբախիձեն՝ նախագահ Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների ընթացքում հիշատակելով Թուրքմենստանից դեպի արեւմուտք Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով գազի տարանցման հեռանկարի մասին: Զրուցակիցները չեն շրջանցել նաեւ Տրանսկասպյան գազատարի արդեն մեկ տասնամյակ քննարկվող նախագծի թեման, որն իբր ի վիճակի է ապահովել թուրքմենական գազի ուղղակի եւ խոշոր մատակարարումներ Կասպից ծովով դեպի Եվրոպա:

Թուրքմենստանը պատրաստ է բնական գազ մատակարարել Եվրամիությանը եւ զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, մարտի սկզբին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ժողովրդական խորհրդի նախագահ Բերդիմուհամեդովը... Էներգառեսուրսների եվրոպական շուկան խոշորագույններից մեկն է աշխարհում։ Ժամանակակից պայմաններում դա պահանջում է Էներգպաշարների անխափան եւ մեծ ծավալներով մատակարարում Եվրոպայի տնտեսության կայուն զարգացման համար։ Նույն ամսին Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը ժամանել է Աշխաբադ՝ մասնակցելու «խաղաղության եւ վստահության միջազգային տարի» համաժողովին եւ զրույց ունեցել Բերդիմուհամեդովի հետ: Նա նշել է՝ Թուրքիան բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ համագործակցությունը եւ վառելիքաէներգետիկ ոլորտում կապերի զարգացման մեծ ներուժ է տեսնում, եւ մարտի 1-ից Թուրքիան սկսել է թուրքմենական գազի ներկրումը սվոպային սխեմայի կիրառմամբ, ինչը «մեծ նշանկություն ունի ոչ միայն նրա երկրի կողմից գազի մատակարարումների դիվերսիֆիկացման, այլեւ արեւմտյան շուկաներ, Եվրոպա թուրքմենական հումքի հասանելիության համար»: Դրանով նա կրկին ի աջակցություն Անկարայի ցույց է տվել Տրանսկասպյան գազատարի անցկացման գաղափարը։ Աշխաբադում հետեւողականորեն աջակցում է Կասպից ծովում էներգետիկ համագործակցության նախագծերին՝ ներառյալ ստորջրյա խողովակշարերի կառուցմանը, հերթապահ հիշեցրել է պետոթյան ղեկավարը՝ նշելով նման նախաձեռնությունների համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին եւ դրանց դրական ազդեցությունը Եվրասիայի էներգետիկ կայունության վրա: Ավելի վաղ՝ 2023 թ-ի նոյեմբերի 8-ին, «Թուրքմենգազ» պետական կոնցեռնը եւ Իրաքի էներգետիկայի նախարարությունն Աշխաբադում 5-ամյա համաձայնագիր էին կնքել Իրանի միջոցով սվոփ սխեմայով Իրաք գազ արտահանելու մասին, իսկ 2024 թ-ի հուլիսի 3-ին Թուրքմենստանն ու Իրանը գազային համագործակցության ոլորտում համաձայնագիր են ստորագրել երեք բաղադրիչներից

· տարեկան 10 մլրդ խմ գազի մատակարարում Իրանին՝ Իրաքին համանման ծավալի մատակարարումների դիմաց,

· Իրան գազի մատակարարումների ավելացում,

· իրանական ընկերությունների կողմից Թուրքմենստանում գազային, ենթակառուցվածքի կառուցում՝ ներառյալ 125 կմ-ոց գազատարը եւ 3 կոմպրեսորային կայանները:

Տեսնում ենք՝ նման սխեմա փորձում են իրագործել թուրքերը՝ միաժամանակ մտադրվելով կյանքի կոչել Կասպից ծովով անցնող ստորջրյա գազատարի վաղեմի նախագիծը, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը բնավ չի նպաստում այդ պարուրաձեւ նախագծի իրագործմանը, որի շուրջ դրական տեղաշարժեր հազիվ թե կարելի է ակնկալել գործոնների եւ հանգամանքների մի ամբողջ համալիրի պատճառով։ Օրինակ՝ Թրամփի վարչակազմը վճռականորեն ուղղված է դեպի Եվրոպա ամերիկյան հեղուկացված բնական գազի լրացուցիչ արտահանման խթանմանը։ Բացի այդ, Սպիտակ տանն իրարանցում են մտցնում Բրյուսելի պաշտոնյաների շարքերում, որոնք դավանում են ռուսական վառելիքից վերջնական եւ անդառնալի հրաժարման գիծը։ Սպիտակ տան տիրոջ կողմից առաջ քաշված Ուկրաինայի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է առաջացնում վերաիմաստավորել եւ ճշգրտումներ մտցնել ԵՄ էներգետիկ քաղաքականության մեջ ռուսական ուղղությամբ։ Ըստ լուրերի՝ ամերիկացիները նույնիսկ Մոսկվայի հետ մշակում են «Հյուսիսային հոսքեր» չգործող գազատարներով ռուսական կապույտ վառելիքի մատակարարումներին մասնակցելու հնարավորությունը։ Իր հերթին եվրոպական բիզնեսը շահագրգռված է ռուսական էժան գազի շուտափույթ վերադարձով եվրոպական շուկա։ JP Morgan-ի վերջին կանխատեսման համաձայն՝ ռուսական խողովակաշարային գազի առաջին ծավալները կարող են վերադառնալ ԵՄ 2025 թ-ի երկրորդ կեսին:

Օրերս Թրամփի՝ Իրանին (Իսրայելի հետ համատեղ) զինաթափող հարված հասցնելու «խոստումները», նույնիսկ եթե դրանք այդպես էլ սպառնալիք մնան, առավելագույնս նվազեցնում է, առաջին հերթին, քաղաքականապես, Իրանի տարածքով դեպի Թուրքիա եւ այնուհետեւ դեպի ԵՄ գազային (եւ ընդհանրապես ցանկացած) տարանցման մրցունակությունը։ Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ում, որն ավանդաբար ավելի սերտ կապեր է պահպանել Թեհրանի հետ, նույնպես նախազգուշացրել են Իրանի հետ «անխուսափելի» պատերազմի վտանգի մասին։

Ստեղծված իրավիճակում թուրքմենական գազի խոշոր ծավալները հազիվ թե տեսանելի հեռանկարում հասնեն Եվրոպա։ Եվրոպացիները չեն աջակցի Տրանսկասպյան գազատարի նախագծի իրագործմանը՝ սահմանափակվելով միայն բանավոր էկվիլիբրիստիկայով, քանի որ նրանք այժմ ունեն գազի այլ աղբյուրներ։

 

Դմիտրի Նեֆյոդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի